Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Payl-ի այցելուներին, թե համակարգում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:
Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
* Անուն-ազգանունը, Էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարները,
* Բանկային ռեկվիզիտները, եթե վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում ձեր վճարային քարտի որևէ տվյալի։
* Ձեր պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը և այլն,
* Պատվերի առաքման հասցեն և առաքման կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ինֆորմացիան,
* Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները)
Տեղեկությունների օգտագործումը
Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
* Պատվերների առաքումների կազմակերպում, ծառայությունների մատուցում, անհրաժեշտ աջակցության ապահովում,
* Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատում և կատարելագործում,
* Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
* Մեր ապրանքների և ծառայությունների, պատվերների առաքման վերաբերյալ տեղեկացնող բնույթի ծանուցումների, էլ․ նամակների ուղարկում:
Տեղեկությունների գաղտնիությունը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:
Հաշվի պաշտպանվածություն
Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք Payl-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Գրանցվել» կոճակի տակ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը:
Հաշվի ապաակտիվացում
Payl-ում հաշվի ապաակտիվացման համար, անհրաժեշտ է մուտք գործել անձնական էջ և ընտրել "Ջնջել հաշիվը"։ Հաշիվը ջնջելուն պես Ձեր բոլոր տվյալները ջնջվում են անվերադարձ։